Տարբեր ուժեր փորձում են ազդեցություն ձեռքբերել և տարածել սեփական գաղափարախոսությունը, իսկ մարդիկ սպասում են փոփոխությունների. Իլիա Երկրորդ
Տարբեր ուժեր փորձում են ազդեցություն ձեռքբերել և տարածել սեփական գաղափարախոսությունը, իսկ մարդիկ սպասում են փոփոխությունների. Իլիա Երկրորդ

Տարբեր ուժեր փորձում են ազդեցություն ձեռքբերել և տարածել սեփական գաղափարախոսությունը, իսկ մարդիկ սպասում են փոփոխությունների,- այս մասին ասված է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ, Իլիա Երկրորդի նամակում:

Իլիա Երկրորդը նամակ է հղել Գիորգի Գախարիային, որտեղ շնորհավորում է նրան վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

«Վրաց ուղղափառ եկեղեցու և անձամբ իմ անունից, սրտանց շնորհավորում եմ ձեզ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Սա պատվավոր և միևնույն ժամանակ շատ պատասխանատու պաշտոն է:

Անկախացումից հետո մեր երկրում լարված քաղաքական գործընթացները չեն մարել; Դա հասկանալի է, քանի որ տարբեր ուժեր ձգտում են իրենց ազդեցությունն ունենալ և անց կացնել սեփական գաղափարախոսությունը: Իսկ մարդիկ սպասում են փոփոխությունների: Դժբախտաբար, այս ընթացքում չի ստացվել մեր ժողովրդի հիմնախնդիրների կարգավորումը, սոցիալական վիճակի բարելավումը, ազգային արժեքների առաջ տանումը, ազգի միավորումը և երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը:

Հուսով ենք, որ այս բարդ ժամանակահատվածում ձեր և Վրաստանի կառավարության ջանքերն ուղղված կլինեն այս կարևոր հարցերի լուծմանը: Թող աստված օգնի ձեզ ձեր բոլոր գործերում», – ասվում է Իլիա Երկրորդի նամակում: