Տարբեր ոլորտի ներկայացուցիչները խորհրդարանի առջև անց են կացրել բողոքի ցույց
«Սոցիալական պայթյուն» շարժման կազմակերպմամբ, խորհրդարանի առջև տեղի է ունեցել ցույց: Տարբեր ոլորտների ներկայացուցիչներ պահանջում են վերացնել գործող կարգավորումները և բացել տնտեսությունը:
Թբիլիսիում, Ռուսթավելի պողոտայում հավաքված ցուցարարների մեջ էին լեռնադահուկային հանգստավայրերի, զբոսավարների, ռեստորատորների, արվեստի, ժամանցի կենտրոնների ու ֆիթնես ակումբների ներկայացուցիչներ:
Ցուցարարների խոսքով, երկրի մասնակի բացումը և սահմանափակումների մասնակի վերացումը բավարար չեն, և նրանք պահանջում են սահմանափակումների ամբողջական վերացում:
Ակցիա-ներկայացման շրջանակներում խորհրդարանի շենքի դիմաց ընթանում է համերգ: Քաղաքական գործիչները նույնպես միացան Ռուսթավելի պողոտայի բողոքի ցույցին: