Տարածվում է ապատեղեկատվություն, ոստիկանությունը գազ չի կիրառել. ՆԳ փոխնախարար
Ներքին գործերի փոխնախարար Կախա Սաբանաձեի հայտարարությամբ, ճիշտ չէ այն տեղեկությունը, որ իրավապահները ԿԸՀ-ի դիմաց բողոքի ցույցի ընթացքում, կիրառել են գազ:
Փոխնախարարի խոսքով ՝ սա ապատեղեկատվություն է:
«Ցավոք, տարածվում է ապատեղեկատվություն: Ոստիկանությունը գազ չի օգտագործել և ես ուզում եմ, որ բոլորը հաշվի առնեն, որ նպատակահարմար չէ նման ապատեղեկատվություն տարածելը»,- ասել է Սաբանաձեն: