Տարածված լրատվությամբ Սոսո Քութաթելաձեի սպանության գործով ձերբակալվել է մի մարդ
Առաջին ալիքի լրատվությամբ նախկին պատգամավոր, գեներալ Սոսո Քութաթելաձեի սպանության գործով ձերբակալվել է մի մարդ: Նշված անձը երեկ տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք ցուցմունք տալու, որից հետո նրան դեռևս բաց չեն թողել:
Միջադեպի կապակցությամբ իրավապահները իրականացնում են ակտիվ հետաքննչական գործողություններ: Հարցաքննվել են Ռուսթավիի, այսպես կոչված Ստամբուլի շուկայի աշխատակիցները, ովքեր հավանաբար վերջին անգամ Սոսո Քութաթելաձեին նկատել են անհայտ անձի հետ միասին:
Հիշեցնենք, Սոսո Քութաթելաձեին երեկ սեփական առանձնասենյակում մահացած հայտնաբերել է շուկայի անվտանգության ծառայության աշխատակիցը:
Գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ 236 և 108-րդ հոդվածներով:
Հեղինակ -
Edgar Barsegyan