Նախկին պատգամավոր, գեներալ Սոսո Քութաթելաձեին Ռուսթավիում հայտնաբերել են մահացած

Ռուսթավիում, այսպես կոչված Ստամբուլի շուկայի սեփականատերերից մեկը, ում մահացած գտել են սեփական առանձնասենյակում, նախկին պատգամավոր, գեներալ Սոսո Քութաթելաձեն է:

Այս լրատվությունը առաջին ալիքին հետ զրույցում հաստատել են շուկայի աշխատակիցները:

Ինչպես նշում են շուկայի աշխատակիցները, Քութաթելաձեին հայտնաբերել է անվտանգության ծառայության աշխատակիցը:

Քիչ առաջ շուկայի տարածք է ժամանել մեկ այլ սեփականատերը, ով հայտարարել է, որ Քութաթելաձեն խնդիրներ չի ունեցել և իր համար անհասկանալի է սպանության պատճառը:

«Նա իմ ընկերն էր, ինձ տեղեկացրեցին, որ նրան հայտնաբերել են մահացած և ժամանեցի դեպքի վայր: Նա լավ տրամադրություն ուներ և ոչ մեկի հետ խնդիր չի ունեցել: Այլ լրատվություն չունեմ»,-ասել է շուկայի սեփականատերերից մեկը:

Առաջին ալիքի լրագրողը դեպքի վայրից փոխանցում է, որ այս պահին տեղում աշխատում են քրեագետները:

Սոսո Քութաթելաձեն 1991 թվականից ծառայում էր Վրաստանի զինված ուժերում: 2001 թվականին պաշտոն էր զբաղեցնում Սաչխերեի բատալյոնում: 2004-2006 թթ. նա ազգային գվարդիայի անդամ էր:

2008 թվականից Քութաթելաձեն Վրաստանի խորհրդարանի անդամն էր և խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի փոխնախագահը:

Գեներալը մասնակցել է Վրաստանի տարածքային ամբողջականության համար պայքարներին, ինչպես նաև մասնակցել է Իրաքի խաղարարար առաքելությանը: