Գեներալ Սոսո Քութաթելաձեի սպանության գործի շրջանակներում Քուռ գետի վրա իրականացվում են հետաքննչական միջոցառումներ

Քուռ քետում, Ռուսթավի քաղաքին մոտ իրավապահները իրականացնում են հետաքննչական գործողություններ:

Առաջին ալիքին ներքին գործերի նախարարությունից փոխանցել են, որ հետաքննչական գործողությունները անց են կացվում գեներալ Սոսո Քութաթելաձեի սպանության գործի շրջանակներում:

Տեղում մոբիլիզացված են փրկարարները և ոստիկանության աշխատակիցները:

Առաջին ալիքի լրագրողը փոխանցում է, որ ջրասույզները և փրկարարները նավակով գտնվում են Քուռ գետի վրա և անց են կացնում հետաքննչական միջոցառումներ:

Դեռևս անհայտ է, թե ինչ են փորձում գտնել:

Հիշեցնենք, Ռուսթավիում օրեր առաջ սպանել են այսպես կոչված Ստամբուլի շուկայի սեփականատեր, նախկին պատգամավոր, գեներալ Սոսո Քութաթելաձեին: