Տարածված լրատվությամբ Կառլես Պուիչդեմոնը գտնվում է Նոյմյունստերի բանտում
Տարածված լրատվությամբ Կառլես Պուիչդեմոնը գտնվում է Նոյմյունստերի բանտում

Գերմանիայի և Դանիայի սահմանին ձերբակալվել է Կատալոնիայի նախկին նախագահ և անջատողականների առաջնորդ Կարլես Պուչդեմոնը: Նա շաբաթ օրը լքել էր Ֆինլանդիան: Այս մասին հայտնում է քաղաքական գործչի փաստաբանը:

Կատալոնացու կալանավորման օրդերը տրվել է ուրբաթ օրը՝ Հելսինկի ժամանելու հաջորդ օրը:

Գերմանիայի իշխանությունները պետք է 60 օրվա ընթացքում որոշում կայացնեն Կատալոնիայի նախկին վարչապետ Կառլես Պուչդեմոնին Իսպանիային արտահանձնելու վերաբերյալ։

Իսպանիայի դատախազությունը համոզված է, որ հարցը դրական լուծում կստանա և արդեն պատրաստվում է գերմանական դատախազությանը և ԵՄ Եվրաարդարադատության գործակալությանը հանձնել արտահանձնման փաստաթղթերը։

Իսպանիայի իշխանությունները Պուչդեմոնին և նրա կառավարությանը հեռացրել են իշխանությունից հոկտեմբերի 1-ին` Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացումից հետո: