Տարածված ձայնագրությունները հերյուրանք է, ուղղակի դավադրություն և հարձակում եկեղեցու, պետության վրա. Իրակլի Ղարիբաշվիլի
Սա հերյուրանք է, ուղղակի դավադրություն և հարձակում եկեղեցու, պետության վրա, – այս մասին տարածված ձայնագրությունների մասին խոսելիս, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Մասնավորապես, վարչապետը պատասխանեց «Հիմնական ալիքի» լրագրողի հարցին, «Թե ո՞վ է պատասխանատու տոտալ գաղտնալսումների համար»:
«Նախ, եթե նկատի ունեք այն հերյուրանքը, որը տարածեցիք դուք «Հիմնական ալիք»-ը և «Տվ Պիրվելին», ես դա արդեն մեկ անգամ մեկնաբանել եմ և չեմ պատրաստվում նորից անել: Դա հերյուրանք է, ուղղակի դավադրություն և հարձակում եկեղեցու, պետության վրա: Երկրորդ ՝ գաղտնալսումների մասով, գաղտնալսումները անցկացվում են բոլոր երկրներում, իհարկե, օրենքի սահմաններում, այդ թվում ՝ մեր պետությունը բացառություն չէ: Այո, մենք անցկացնում ենք գաղտնալսումներ, բայց օրենքին համապատասխան և օրենքի սահմաններում», – ասել է Ղարիբաշվիլին:
Միևնույն ժամանակ, ըստ Ղարիբաշվիլիի, հետաքննությունը պետք է պատասխանի տարածված գաղտնալսումների հետ կապված հարցերին, որոնց, ինչպես վարչապետն է ասում, ժամանակ է պահանջում:
«Նախևառաջ, հետաքննությունը պետք է բացահայտի, բացի այդ, պետք է ուսումնասիրի իսկությունը, պետք է ուսումնասիրի ընդհանուր հերյուրանքները և վերլուծի այն, ինչ իրականում հերյուրանք էր, իսկ ինչը` իրական ձայնագրություն: Ժամանակ է պետք, վերլուծություն է պետք, և հետաքննությունը մեզ կտա վերջնական պատասխանները: Շատերը մերժեցին դրանք, և նրանցից շատերն այնքան անլուրջ, կեղծ գրառումներ էին, մանավանդ որ մենք գիտենք, Սաակաշվիլիի և «Ազգային շարժման» ձեռագիրը, բնականաբար, մենք սպասում էինք, որ դա կլինի մեծ կեղծիք և կազմակերպված հարձակում պետության վրա», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: