Տարածքը, որը հատկացված է բնակչության համար զբաղեցրել են ավտոմեքենաները և դա պետք է դադարեցնել. Արչիլ Թալակվաձե
Տարածքը, որը հատկացված է բնակչության համար զբաղեցրել են ավտոմեքենաները և դա պետք է դադարեցնել. Արչիլ Թալակվաձե

Թբիլիսիում տրանսպորտային քաղաքականությունը պետք է վերափոխվի և ես աջակցում եմ Թբիլիսիի քաղաքապետի գործուն քայլերին,-այս մասին հայտարարել է խորհրդարանային մեծամասնության լիդեր Արչիլ Թալակվաձեն:

Նրա խոսքերով, ճիշտ որոշում է, որ բեռնատարները չպետք է երթևեկեն քաղաքում և նրանց համար պետք է կարգավորվի շրջանցող ինֆրակառուցվածքը, իսկ մաքրման ծառայությունների ավտոմեքենաները պետք է երթևեկեն հատուկ գրաֆիկով, ինչպես նաև պետք է իրականացվի ճափանիշներին համաձայն տաքսիների գրանցումը:

«Մեզ բոլորիս անհանգստացնում է, որ տարածքը, որը հատկացված է հետիոտների, երեխաների, մայրերի և տարեց մարդկանց համար զբաղեցրել են ավտոմեքենաները, և մենք պետք է փոխենք դա: Քաղաքը պետք է վերադարձվի բնակչությանը»,-ասել է Արչիլ Թալակվաձեն:

Իր հերթին մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ մայրաքաղաքի կենտրոնում առաքման ավտոմեքենաների տեղաշարժը պետք է իրականացվի հատուկ գրաֆիկով: