Տարածքը կլքենք այն բանից հետո, երբ համոզվենք, որ Խուրվալեթիի այգիներում ռուս զինվորականներ չկան. Դավիթ Քացարավա
«Ուժը միասնության մեջ է» հակաօկուպացիոն շարժման ներկայացուցիչ Դավիթ Քացարավան հայտարարում է, որ այսօր, 12:00-ին լրագրողների հետ միասին մտնելու է Խուրվալեթի գյուղի տարածք:
Ինչպես Քացարավան գրել է իր ֆեյսբուքի անձնական էջում, տարածքը կլքեն միայն այն բանից հետո, երբ համոզվեն, որ Խուրվալեթիի այգիներում ռուս զինվորականներ չկան:
«Երեկ, մարտի 15-ին, Խուրվալեթի գյուղ էին մուտք գործել ռուս օկուպանտները և կես օրվա ընթացքում գրավել Վրաստանի քաղաքացիներին պատկանող հողամասները, որոնք գտնվում էին Վրաստանի իշխանության կողմից վերահսկվող տարածքում: Մի քանի ժամվա ընթացքում ուժային կառույցների ներկայացուցիչները ոչ ոքի չէին թողնում մտնել Խուրվալեթի գյուղ, տեղի բնակիչներից բացի»,- հայտարարել է Դավիթ Քացարավան:
Խուրվալեթիի ծերանոցի ղեկավար Լոդա Սալիան տարածել էր տեղեկություն, որ օկուպացված գոտու մոտ գտնվող Խուրվալեթի գյուղի հարակից տարածքում, Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում գտնվում էին ռուս զինվորականներ:
Դրա հետ մեկտեղ, նշված տեղեկության մասին հայտարարություն էր տարածել նաև Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը: ՊԱԾ-ի հայտարարությամբ, գերատեսչությունը չի հաստատում տարածված տեղեկությունը, որ օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչները գտնվում են Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում:
Տարածված տեղեկության առնչությամբ հայտարարություն էր տարածել նաև հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետական նախարարը:
Նրա խոսքով, տարածվել էին ճիշտ և սխալ տեղեկություններ:
Հասկանալի ասացի, որ ռուս զինվորականները գտնվում էին օկուպացված տարածքում և ոչ թե Վրաստանի իշխանության կողմից վերահսկվող տարածքում,- հայտարարել է հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերում Վրաստանի պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ: