Քեթևան Ցիխելաշվիլի. Հասկանալի ասացի, որ  ռուս զինվորականները գտնվում էին օկուպացված, և ոչ թե Վրաստանի իշխանության կողմից վերահսկվող տարածքում
Քեթևան Ցիխելաշվիլի. Հասկանալի ասացի, որ ռուս զինվորականները գտնվում էին օկուպացված, և ոչ թե Վրաստանի իշխանության կողմից վերահսկվող տարածքում

Հասկանալի ասացի, որ ռուս զինվորականները գտնվում էին օկուպացված տարածքում և ոչ թե Վրաստանի իշխանության կողմից վերահսկվող տարածքում,- հայտարարել է հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերում Վրաստանի պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ: Նախարարի խոսքով, տարածվել են ճիշտ և սխալ տեղեկություններ:

«Չգիտեմ ով էր տարածում, դա կանխամտածված էր անում, թե ոչ, սակայն ակնհայտորեն անում է սադրիչ հայտարարություններ, որոնք բնակչության մեջ առաջացնում էին խուճապ: Ռուս զինվորականները, մեր տեղեկությամբ, օկուպաման գոտու մյուս կողմում էին, օկուպացված տարածքում, այնտեղ, որտեղ, ցավոք, մուտք գործեցին 2008 թվականին: Սաշ իհարկե, շատ վատ փաստ է և երբ զինված մարդիկ հայտնվում են բնակելի կետերի և փաստացի, բաժանված գյուղի մոտ, իհարկե, բնակչության համար դա հնարավոր է դառնա վրդովմունքի պատճառ: Սակայն այն, այդ վայրում, մոբիլիզացված էին Վրաստանի իրավապահները, Անվտանգության ծառայությոանը, Եվրամիության դիտորդական առաքելությունը, արվեցին բազմաթիվ մեկնաբանություններ, որ ռուս զինվորականները չէին անցել Վրաստանի իշխանության կողմից վերահսկվող տարածք»,- հայտարարել է Քեթևան Ցիխելաշվիլին:

Նրա խոսքով, ինչպես քաղաքական գործիչներն են պարտավոր պատասխանատվության զգացում ունենալ՝ սադրանքից խուսափելու համար, այնպես էլ ցանկացած քաղաքացի և առավել ևս մարդիկ, որոնք համարում են, որ ակտիվիստներ են և ակտիվ քաղաքացիներ:

Խուրվալեթիի ծերանոցի ղեկավար Լոդա Սալիան տարածել էր տեղեկություն, օկուպացված գոտու մոտ գտնվող Խուրվալեթի գյուղի հարակից տարածքում, Վրաստանի կենտրոնական իշխանոթյան կողմից վերահսկվող տարածքում գտնվում էին ռուս զինվորականներ:

Դրա հետ մեկտեղ, նշված տեղեկության մասին հայտարարություն էր տարածել նաև Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը: ՊԱԾ-ի հայտարարությամբ, գերատեսչությունը չի հաստատում տարածված տեղեկությունը, որ օկուպացնող ռեժիմի ներկայացուցիչները գտնվում են Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող տարածքում

Թողնել մեկնաբանություն