Տարածքային-ժամային կայանման համակարգը կգործի նաև Գրիգոլ Օրբելիանի հրապարակում
Թբիլիսիում տարածքային-ժամային կայանման համակարգը կգործի նաև Գրիգոլ Օրբելիանի հրապարակում-, այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ, Կախա Կալաձեն մայրաքաղաքի կառավարության այսօրվա նիստում:
Նրա խոսքով, Օրբելիանիի հրապարակի տարածքում, Կոտե Աբխազի փողոցի նման տեղադրվելու են տարածքային-ժամային կայանման համակարգում գրանցման և տեղեկատվության հատուկ կրպակ, որտեղ բնակչությունը կկարողանա մանրամասն տեղեկություն ստանալ կայանման վերաբերյալ:
«Ցանկանում ենք նոր առեալներ բերել քաղաք, որ տարածվի այս մոտեցումը և վերաբերմունքը, ինչպես դա տեղի է ունենում Կոտե Աբխազի փողոցում: Հաջորդ տարածքը Օրբելիանի հրապարակն է, որը վերջերս ամբողջությամբ վերականգնվեց քաղաքապետարանի ջանքերով: Մեր մայրաքաղաքին ավելացվել է ևս մեկ նոր վերականգնված կենտրոն, որտեղ տեղակայված են բազմաթիվ մշակութային ժառանգության կոթողներ: Մեր ծրագրի շրջանակներում 20 շենք ամբողջությամբ վերականգնվել է: Բացի շենքերի վերանորոգումից, նախագծի համաձայն կառուցվել է 150 ավտոմեքենայի համար նախատեսված ստորգետնյա կայանատեղի, իր հրդեհային անվտանգության համակարգով, տեսախցիկներով, հաշմանդամների համար հատուկ տեղերով: Մենք ցանկանում ենք, որ Օրբելիանի հրապարակում լինի նույն վերաբերմունքն ու մոտեցումը, որն արդեն ստեղծել ենք Կոտե Աբխազի փողոցում, ինչպես նաև այս պրակտիկան տարածենք այլ վայրերում: Մարդիկ, ովքեր բնակվում են այստեղ, անպայման պետք է գրանցվեն համակարգում, որից հետո նրանց կհաջողվի մեքենան կայանել անվճար: Մենք անպայման շփվելու ենք բնակչության հետ, ինչպես դա արել ենք նախորդ նախագծի իրականացման ժամանակ»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Կոտե Աբխազի փողոցում և հարակից տարածքներում կայանման այս համակարգը գործում է օգոստոսի 1-ից: