Տարածքային ընտրական հանձնաժողովների շենքերի մոտ ցույցերը, առանձնապես ցուցարարների ագրեսիվ գործողությունները, խափանում են ընտրական հանձնաժողովների աշխատանքը. Սալոմե Զուրաբիշվիլի

22:05, 05.11.2020

Տարածքային ընտրական հանձնաժողովների շենքերի մոտ բողոքի ցույցերը, առանձնապես ցուցարարների ագրեսիվ գործողությունները, խափանում են ընտրական հանձնաժողովների աշխատանքը, ինչը պահանջում է հանդարտ միջավայր, որպեսզի պաշտպանված լինի յուրաքանչյուր ընտրողի ձայնը,- այս մասին հայտարարություն է տարածում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Ես բոլորին կոչ եմ անում հանգստություն պահպանել և հարգել պետական ​​ինստիտուտները: Մենք նաև հորդորում ենք ձեզ խստորեն հետևել բոլոր հանձնարարականներին, որոնք անհրաժեշտ են վարակի տարածումը կանխելու համար:

Դա բոլոր քաղաքական կուսակցությունների, նրանց առաջնորդների և հանրահավաքի յուրաքանչյուր մասնակցի պատասխանատվությունն է»,- նշված է նախագահի հայտարարության մեջ:

Նմանատիպ