Տարածաշրջանային զարգացման նախարարը Տղիբուլիում ծանոթացել է աղետի գոտու իրավիճակին
Տարածաշրջանային զարգացման նախարարը Տղիբուլիում ծանոթացել է աղետի գոտու իրավիճակին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարար Կախաբեր Գուլեդանին Տղիբուլիում ծանոթացել է աղետի գոտում ստեղծված իրավիճակին։

Կախաբեր Գուլեդանին արտակարգ իրավիճակների շտաբում համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներից լսել է աղետի գոտում ընթացող աշխատանքների և նախատեսված միջոցառումների մասին տեղեկատվություն։

Տարածաշրջանային զարգացման նախարարության տվյալներով՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ սողանքի գոտուց տարհանվել է 45 ընտանիք։ Նրանք ժամանակավորապես տեղավորվել են հյուրանոցներում և լիովին ապահովված են առաջին անհրաժեշտության իրերով և դեղորայքով։

Սողանքի հետևանքով փլուզվել են մի քանի բնակելի շենքեր։

«Կուրսբի գյուղի Բերոձեբի և Գոգոլաշվիլի շրջաններում սողանքային գործընթացների պատճառով ստեղծված արտակարգ իրավիճակների շտաբը շարունակում է աշխատել 24 ժամ», – հայտնել են Տարածաշրջանային զարգացման նախարարությունից։