Տարածաշրջանային լարվածության պայմաններում Վրաստանի և ԱՄՆ-ի համար հատկապես կարևոր է սերտ հաղորդակցության պահպանումը. Քելի Դեգնան
Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելի Դեգնանը հանդիպել է Արտաքին հարաբերությունների և Պաշտպանության հանձնաժողովների նախագահներ՝ Նիկոլոզ Սամխարաձեի և Իրակլի Բերաիայի հետ։
Ինչպես լրագրողներին հայտնել է դեսպանը, հանդիպման ընթացքում քննարկվել է վրացական պատվիրակության այցը Միացյալ նահանգներ։
Դեգնանը նաև ասել է, որ տարածաշրջանային լարվածության պայմաններում ԱՄՆ-ի և Վրաստանի համար կարևոր է սերտ հաղորդակցության պահպանումը։
«Ես շատ արդյունավետ հանդիպում ունեցա, մենք խոսեցինք վրացական պատվիրակության Վաշինգտոն կատարած այցի մասին։ Պատվիրակությունը հանդիպել է Կոնգրեսի, Պետքարտուղարության և քաղաքացիական հասարակության անդամների հետ՝ քննարկելու Վրաստանի և Միացյալ Նահանգների երկկողմ հարաբերությունները։ Մենք քննարկել ենք նաև բազմաթիվ այլ հարցեր։ Միացյալ Նահանգները և Վրաստանը, որպես կանոն, աշխատում են տարբեր կարևոր հարցերի շուրջ, և տարածաշրջանային լարվածության պայմաններում հատկապես կարևոր է սերտ շփումների պահպանումը»,- ասել է Դեգնանը։