«Տամիֆլու» դեղորայքի պաշարը ողջ երկրում լրացված է և այն տրվում է անվճար
Առողջապահության նախարար Դավիթ Սերգիենկոն հայտարարում է, որ «Տամիֆլու» դեղորայքի պաշարը ձեռնհաս է ողջ երկրում և այն տրվում է անվճար: Նախարարի խոսքերով, դեղորայքի տրման վերաբերյալ գործում է նոր կանոնակարգ:
«Տամիֆլուի հետ կապված երեկվանից անցել ենք նոր պրոտոկոլի վրա, հասարակական առողջապահության կենտրոնները այսօր մինչև ժամը 12:00-ն դեղորայքը բաժանել են բոլոր խմբերին: Ինչու մինչև 12-ը, որովհտև մինչև 12-ը բոլոր դեղատները ապահովվելու են տամիֆլուով:
Ավելացրել ենք նաև երրորդ ուղղությունը, դեռևս Թբիլիսիում, ընտանեկան բժշկության հինգ կենտրոնում, որոնք աշխատում են 24 ժամյա ռեժիմով, հիվանդներին, որոնք ունենք նշված աշխտորոշումը այդ դեղորայքները կբաժանվեն տեղում:
Այսպիսով երեկվանից բժշկի նշանակության հիման վրա դեղորայքը անվճար է»,-հայտարարել է Դավիթ Սերգիենկոն:
Վրաստան, «Տամիֆլուի» պաշարը 13 հազար տուփով լրացվել է երեկ: Դեղորայքը արդեն երեկվանից բաժանվում է դեղատներում: Դեղորայքը անվճար տրվում է նաև առողջապահության կենտրոններում և ընտանեկան բժշկության 24 ժամյա կենտրոններում:
Հեղինակ -
Edgar Barsegyan