Առանց ավելորդությունների կասեմ, որ տաքսիների բարեփոխման ժամկետը չի երկարաձգվի,- այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ Վրաստանի Առաջին ալիքի «Մոամբե – Օրվա թեմա» հաղորդմանը հյուրընկալվելիս:
«Այս բարեփոխումն ընթանում է արդյունավետ և պարտդիր կիրականացվի: Ընդդիմության կուսակցության ներկայացուցիչներն ունեն ամեն տիպի ցանկություն, քաղաքապետարանին խանգարեն կարևոր, հետաքրքիր բարեփոխման իրագործման հարցում»,- հայտարարել է Կալաձեն:
Նրա խոսքով, մի քանի օր է, հասարակությունը լսում է «տաքսու վարորդների» հայտարարությունները, որոնք «Լեյբորիստական կուսակցության», «Եվրոպական Վրաստանի» և «Ազգային շարժման» անդամներ են:
Կալաձեն նշել է, որ աշխարհում չկա բարեփոխում, որով բոլորը գոհ կլինեն և տաքսիների բարեփոխումը պետք էր պարտադիր իրականացնել: