Տաքսիի վարորդները առանց թույլտվության գործունեության դեպքում կտուգանվեն 200 լարիով
Տաքսիի վարորդները առանց թույլտվության գործունեության դեպքում կտուգանվեն 200 լարիով

Տաքսիի վարորդները կտուգանվեն առանց թույլտվության գործունեության դեպքում: Դրամական տուգանքը նախատեսվում է «վարչական իրավախախտումների» օրենսգրքով, որի նախաձեռնումը այսօր տեղի է ունեցել բյուրոի նիստին:

Խորհրդարան ներկայացրած փոփոխություններով, մայրաքաղաքում թույլտվության պայմանների խախտումներով, կամ առանց թույլտվությամբ ուղևորների փոխադրելու համար վարորդը կտուգանվի 200 լարիով:

«Սահմանված ժամանակաշրջանը անցնելուց հետո, վարչական իրավախախտ անձի համար տուգանքը կրկնապատկվելու է: Տուգանքը սահմանելուց 30 օր անց այն չվճարելու դեպքում գործի է դրվելու օրենքով սահմանված միջոցառումները»,- նշված է օրինագծում:

Փոփոխությունների հեղինակներն են խորհրդարանային մեծամասնության անդամներ Կախա Կուճավան և Նինո Ծիլոսանին: