«Տորոնտոն» նվաճեց ՄԼՍ-ի գավաթը
«Տորոնտոն» նվաճեց ՄԼՍ-ի գավաթը

ՄԼՍ-ի փլեյ-օֆֆի եզրափակչում «Տորոնտոն» 2:0 հաշվով հաղթեց «Սիեթլ Սաունդենսին»: Այդ կերպ, կանադական ակումբը նվաճեց ֆուտբոլի բարձրագույն լիգայի (ՄԼՍ) գավաթը:

Նշենք, որ այս երևույթն առաջինն էր ՄԼՍ-ի պատմության մեջ: Մինչ այս ոչ մի կանադական ակումբ չէր կարողացել նման արդյունք գրանցել: «Տորոնտոն» հիմնադրվել է 2006 թ.-ին, իսկ 2007 թ.-ից հանդես է գալիս ՄԼՍ-ում: