Տեխզզնման հետաձգումը պայմանավորված է եղել համակարգի վատթար վիճակով. Մայա Բիթաձե
Տեխզզնման հետաձգումը պայմանավորված է եղել համակարգի վատթար վիճակով. Մայա Բիթաձե

Հնարավոր է, որոշ մարդիկ չկարողանան իրենց մեքենաների տեխզննումը իրականացնել , սակայն վերջին հաշվով, նրանց և նրանց ընտանիքի անդամները կունենան առողջական ավելի քիչ խնդիրներ,- այս մասին Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Մայա Բիթաձեն հայտարարել է Առաջին ալիքի «Հրատապ թեմա Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման շրջանակներում:

Ինչպես նշել է քաղաքապետի տեղակալը, տեխզզնման հետաձգելը պայմանավորված է եղել համակարգի վատթար վիճակով:

«Իրականում, տեխնզզման համակարգը ամբողջությամբ ոչնչացված էր: Գոյություն ուներ տեսական տեխզննում մեծ մեքենաների համար, որոնք իրականում չէին գործում, քանի որ վատթար վիճակում էր ենթակառուցվածքը: Եթե փուլ առ փուլ չանցնենք այս համակարգին, մեկ քայլով ոչինչ չի փոխվի: Պետք է ընդունվեն իրավական ակտեր, որոնք պետք է համընկնեն ենթակառուցվածքի կարգավորման հետ»,- հայտարարել է Մայա Բիթաձեն: