Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ Թբիլիսիում մետրոյով և ավտոբուսով երթևեկությունն անվճար կլինի

14:48, 10.04.2026

Սուրբ Հարության տոնի (Զատիկ) հետ կապված՝ Թբիլիսիի մետրոն կաշխատի մինչև ապրիլի 12-ի ժամը 04:00-ն, իսկ ապրիլի 11-ի 23:00-ից մինչև ապրիլի 12-ի 04:00-ն երթևեկությունն անվճար կլինի: Տեղեկատվությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը:

Բացի այդ, մայրաքաղաքի քաղաքապետարանի որոշմամբ, ապրիլի 12-13-ի համար սահմանվել են նաև ավտոբուսային ինը ժամանակավոր երթուղիներ:

«Ավտոբուսները ուղևորներին ժամը 08:00-ից մինչև 20:00-ն կփոխադրեն դեպի Մուխաթգվերդիի, Վաշլիջվարիի, Կուկիայի, Նոր Կուկիայի, Մախաթայի, Սաբուրթալոյի, Ղրմաղելեի, Վելիի և Վարկեթիլիի գերեզմանատներ:

Ավտոբուսները կշարժվեն հետևյալ մետրոկայարաններից. «Մարջանիշվիլի», «Դելիսի», «Սարաջիշվիլի», «Վարկեթիլի» հարակից տարածքներից, ինչպես նաև «Դիդուբեի» վերին ելքից, Կայարանամերձ հրապարակից («Թբիլիսի Սենտրալի» դիմացից), Բեսարիոն Ճիճինաձեի փողոցից (N25 շենքի դիմացից) և Վարկեթիլիի III զանգվածից՝ Շուամթայի և Աբաշվիլիի փողոցների խաչմերուկից:

Նշված երթուղիների ավտոբուսներից քաղաքացիները երկու օրվա ընթացքում կօգտվեն անվճար», – նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության մեջ:

Նմանատիպ