Սուրբ Երրորդություն (Սամեբա) մայր տաճարում կատարվել է Քրիստոսի Մարմնի իջեցման կարգը [լուսանկար]
Սուրբ Երրորդություն մայր տաճարում կատարվել է Խաչից իջեցման (Պլաշչանիցայի) ավանդական կարգը: Արարողությունը խորհրդանշում է խաչյալ Հիսուս Քրիստոսի թաղումն ու սգումը:
Ծիսակատարությունն այսօր կատարել է Պատրիարքական գահի տեղապահ, Սենակիի և Չխորոծղուի միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի)՝ եպիսկոպոսաց դասի հետ միասին:
Այսօր Ավագ ուրբաթ է՝ Ավագ շաբաթվա ամենածանր օրը։ Ուղղափառ եկեղեցին հիշատակում է Հիսուս Քրիստոսի խաչելությունը, խաչից իջեցումն ու թաղումը։
Ավագ ուրբաթ օրը տաճարներում պատարագ չի մատուցվում, քանի որ, ըստ Ավետարանի, մարդկանց մեղքերից փրկելու համար Տերն Իրեն որպես զոհ մատուցեց։ Ժամերգության ընթացքում կատարվում են Տերունական ժամերգություններ, որոնց ժամանակ ընթերցվում է Ավետարանը Տիրոջ չարչարանքների մասին։
Հավատացյալներն այս օրը ձվերը կարմիր են ներկում, ինչպես նաև թխում են զատկական հաց (պասկա), քանի որ, ըստ Ավետարանի, Հիսուս Քրիստոսի խաչելությունը տեղի է ունեցել հրեական Պասեքի տոնի ժամանակ:




