Սուրբ Երրորդության տաճարում շարունակվում է Իլյա II-ի քաղաքացիական հոգեհանգիստը
Երրորդության Հայրապետական տաճարում շարունակվում է քաղաքացիական հուղարկավորության արարողությունը` հարգանքի տուրք մատուցելու Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Իլիա II-ին։
Իլիա II-ը երեկ տեղափովեց Պատրիարքարանից դեպի Երրորդության տաճար՝ թափորով, որտեղ Սենակիի և Չխորոծղուի միտրոպոլիտ Շիոն (Մուջիրի), Սուրբ Սինոդի անդամների հետ միասին, կատարեց նրա հոգու հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն։
Երրորդության Հայրապետական տաճարը բաց կլինի 24 ժամ` Իլիա II-ին հարգանքի տուրք մատուցելու համար։
Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ը մահացել է մարտի 17-ին` 93 տարեկան հասակում: Պատրիարքի մահից հետո Վրաստանում սգո օր է հայտարարվել։
Իլիա II-ը կթաղվի Սիոնի տաճարում մարտի 22-ին։