Սուրբ Երրորդության տաճարում այս րոպեներին ընթանում է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի հոգեհանգստի արարողությունը
Սուրբ Երրորդության տաճարում այս րոպեներին ընթանում է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի հոգեհանգստի արարողությունը։
Հոգեհանգստին մասնակցում են օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին, ինչպես նաև «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին՝ ընտանիքի անդամների հետ միասին։
Իլիա II-ը Պատրիարքական նստավայրից տեղափոխվեց Սուրբ Երրորդության տաճար՝ սգո թափորով։
Ամենայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը մահացավ մարտի 17-ին 93 տարեկան հասակում։ Պատրիարքի մահից հետո Վրաստանում սուգ է հայտարարվել։
Իլիա II-ի հուղարկավորությունը կկայանա մարտի 22-ին՝ Սիոնի տաճարում։


