Սուրբ Երրորդության մայր տաճարում շարունակվում է Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի հրաժեշտի արարողությունը

13:00, 21.03.2026

Սուրբ Երրորդության (Սամեբա) մայր տաճարում շարունակվում է Սրբագույն և Երանաշնորհ, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի մետրոպոլիտ Իլիա Երկրորդի հրաժեշտի արարողությունը (քաղաքացիական հոգեհանգիստը):

Սամեբա տաճարին հարող տարածքում մեծաթիվ մարդիկ են հավաքվել, ովքեր սպասում են իրենց հերթին՝ տաճար մտնելու համար։

Տեղեկացնենք, որ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդին կհուղարկավորեն կիրակի օրը՝ մարտի 22-ին, Սիոնի հայրապետական տաճարում: Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը վախճանվել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում։

Նմանատիպ