Սուրբ Լույսի իջնելուց առաջ Երուսաղեմում անվտանգության հատուկ միջոցներ են ձեռնարկվել
Սուրբ Լույսի իջնելուց առաջ Երուսաղեմում անվտանգության հատուկ միջոցներ են ձեռնարկվել

Սուրբ Լույսի իջնելուց առաջ Երուսաղեմում անվտանգության հատուկ միջոցներ են ձեռնարկվել:

Ոստիկանության ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ ոստիկանությունը շաբաթներ շարունակ պատրաստվել է եկեղեցու ղեկավարության հետ սերտ համագործակցությամբ:

Լույսի իջնելու ժամանակ եկեղեցու տարածքում տեղակայված կլինեն հարյուրավոր ոստիկաններ, որոնց գլխավոր խնդիրն անվտանգության ապահովումն է:

«Այսօր առանձնահատուկ օր է, քանի որ մի քանի օր առաջ, ինչպես գիտեք, Իսրայելը ենթարկվել էր իրանական վարչակարգի կողմից արձակված բալիստիկ հրթիռների հարձակմանը: Իսկ այսօր Սուրբ Լույսի իջնելու արարողությունը, որը պետք է անցկացվեր սահմանափակ ձևաչափով, ընթանում է ամբողջ ծավալով: Իսրայելի ոստիկանությունը շաբաթներ շարունակ պատրաստություններ է անցել եկեղեցու ղեկավարության հետ համակարգմամբ: Տեղում կլինեն հարյուրավոր ոստիկաններ, ովքեր կպաշտպանեն ներկաներին և կհոգան անվտանգության մասին: Մեր գլխավոր նպատակն է, որ միջոցառումն անցնի անվտանգ, և բոլորը վայելեն այն»,- հայտարարում է Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Դին Էլսդանը:

Ի գիտություն՝ այս տարի Սուրբ Լույսի իջնելու արարողությունն անցկացվում է բացառիկ իրավիճակում. Իրանի հետ պատերազմի պատճառով սահմանված սահմանափակումները հանվել են վերջերս հայտարարված երկշաբաթյա հրադադարից հետո, ինչը հնարավոր է դարձրել արարողության անցկացումը լիարժեք մասշտաբով: