Սուրբ երրորդության տաճարում հավատացյալները տեղակայված են որոշակի հեռավորությամբ
Սուրբ Երրորդության տաճարում այս րոպեներին ընթանում է կիրակնօրյա պատարագը: Պատարագը անց է կացնում Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա Երկրորդը:
Հավատացյալները տաճարում պահպանում են հեռավարություն: Պատարագից հետո կկատարվի հաղորդության կարգ և պատրիարքը կդիմի հավատացյալներին:
Ինչպես տեղից հաղորդում է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը, քիչ առաջ տաճար էին կանչել պարեկային ոստիկանությանը: Նրանք խոսել են հոգևորականների հետ և քիչ անց հեռացել տարածքից: