Սումիի մարզում ռուսական հարձակման հետևանքով վիրավորվել է երեք մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս
Սումիի մարզում ռուսական հարձակման հետևանքով վիրավորվել է երեք մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս

Ռուսական ուժերը երեկ ուշ գիշեր ռմբակոծել են Սումիի շրջանը, որի հետևանքով վիրավորվել է երեք մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս։ Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները։

Երկու բնակելի շենք ամբողջությամբ ավերվել է։ Վնասվել է բնական գազի խողովակաշար։

Օդեսայի շրջանը գիշերը ռմբակոծվել է անօդաչու թռչող սարքերով։ Վնասվել են քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքները։ Վիրավորվել է երկու մարդ, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։