Սուլխան Թամազաշվիլին այցելել էր Ադրբեջանի Ներքին Գործերի նախարարության ներքին զորքերի զորամաս

11:13, 19.05.2026

Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին պատվիրակության հետ միասին այցելել է Ադրբեջանի Հանրապետության ՆԳ նախարարության ներքին զորքերի զորամաս։

Վրացական պատվիրակությանը տեղում ընդունել են Ադրբեջանի Հանրապետության ՆԳ նախարար Վիլայաթ Էյվազովը, ինչպես նաև ՆԳ նախարարության ներքին զորքերի հրամանատար Շահին Մամեդովը։

Վրաստանի ՆԳՆ-ի հաղորդմամբ, վրացական պատվիրակության անդամները դիտել են ռազմական տեխնիկան և ենթակառուցվածքները, ինչպես նաև ծանոթացել են ստորաբաժանման հնարավորություններին և հիմնական ուղղություններին։

«Այցի շրջանակներում տեղի է ունեցել Վրաստանի ներքին գործերի նախարարի և նրա ադրբեջանցի գործընկերոջ երկկողմ հանդիպում, որի ընթացքում կողմերը քննարկել են իրավապահ ոլորտում առկա համագործակցությունը և ապագա գործընկերության հեռանկարները։ Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկու գերատեսչությունների միջև հաջող համագործակցությունը և հետագա ընդլայնման կարևորությունը», – ասվում է Վրաստանի ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Նմանատիպ