Սուլխան Թամազաշվիլին «112»-ի աշխատակիցներին ներկայացրեց նոր ղեկավար Նիկոլոզ Բաչուլաշվիլիին

12:03, 23.05.2026

Ներքին Գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին, իր տեղակալ Գիգա Կիրկիտաձեի հետ միասին, հասարակական անվտանգության կառավարման կենտրոնի՝ «112»-ի աշխատակիցներին ներկայացրեց նոր ղեկավար Նիկոլոզ Բաչուլաշվիլիին:

Սուլխան Թամազաշվիլին շնորհավորեց «112»-ի նոր տնօրենին նշանակման կապակցությամբ և մաղթեց հաջողություններ հետագա գործունեության մեջ։

Նիկոլոզ Բաչուլաշվիլին ունի Ներքին գործերի նախարարությունում աշխատանքի երկարամյա փորձ։

Տեղեկատվությունը տարածել է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Նմանատիպ