Սուդանում սողանքի հետևանքով առնվազն 1000 մարդ է զոհվել, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով ապստամբական «Սուդանի ազատագրական բանակ» խմբավորմանը։
Ըստ ապստամբական խմբավորման՝ սողանքը առաջացել է երկրի արևմուտքում գտնվող Մարա բարձրավանդակի Տարասին գյուղում օրեր շարունակ տեղացած ուժեղ անձրևներից։
Ըստ ապստամբների՝ աղետից հետո բնակավայրում միայն մեկ մարդ է փրկվել։ Սուդանի ազատագրական բանակը դիմում է ՄԱԿ-ին և այլ տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններին մարդասիրական օգնության համար։
Սուդանի ազատագրական բանակի և «Արագ աջակցության ուժեր» կիսառազմական խմբավորման միջև զինված հակամարտության սկսվելուց հետո Հյուսիսային Դարֆուրից ներքին տեղահանված անձինք ապաստան են գտել Մարա լեռնային շրջանում։