Սուդանում ավելի քան 100 խաղաղ բնակիչ է զոհվել երկրի բանակի և «Արագ աջակցության ուժեր» կիսառազմական խմբավորման մարտիկների միջև բախումների հետևանքով
Սուդանում ավելի քան 100 խաղաղ բնակիչ է զոհվել երկրի բանակի և «Արագ աջակցության ուժեր» կիսառազմական խմբավորման մարտիկների միջև բախումների հետևանքով

Սուդանում երկրի բանակի և «Արագ աջակցության ուժեր» կիսառազմական խմբավորման մարտիկների միջև բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 100 խաղաղ բնակիչ, գրում է BBC-ն։

Սուդանի զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել մայրաքաղաք Խարտումի մոտակայքում գտնվող Արագ աջակցության ուժերի բազայի վրա։ Մահացածները մարտիկների և զինվորականների թվում են, թեև նրանց ստույգ թիվը հայտնի չէ։ Մոտ 600 մարդ վիրավորվել է։ Վիրավորներին հիվանդանոց տեղափոխելու համար կողմերը պայմանավորվել են երեքժամյա հրադադարի մասին, սակայն պայթյուններն ու կրակոցները դեռ չեն դադարել։

Եգիպտոսն ու Հարավային Սուդանը միջնորդություն են առաջարկել հակամարտող կողմերին։ Քենիայի, Հարավային Սուդանի և Ջիբութիի առաջնորդները մտադիր են երկիր գալ միջնորդության համար՝ կոչ անելով կողմերին անհապաղ դադարեցնել կրակը։

Հիշեցնենք, որ մարտը սկսվել է ռազմական հրամանատար գեներալ Ալ Բուհրանիի և «Արագ աջակցության ուժերի» ղեկավար Մուհամմադ Համդան Դագալոյի միջև մի քանի ամիս լարվածության սրումից հետո։ Առճակատումը տեղի է ունեցել երկրի բանակում ռազմական խմբավորումների միավորման հարցում տարաձայնությունների պատճառով։