Սուդանի և Հարավային Սուդանի միջև վիճելի տարածքում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը գերազանցել է 300-ը
Սուդանի և Հարավային Սուդանի միջև վիճելի տարածքի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 300-ը: Զոհվածների թվում, ովքեր թաղման արարողության էին մեկնում, տասնյակ մարդիկ կան։
Դեպքը տեղի է ունեցել Աբյեյի շրջանում՝ շուկայի տարածքում: BBC-ն գրում է, որ հարձակումն իրականացրել է Սուդանի բանակը: Բացի այդ, աղբյուրը հրատարակությանը հայտնել է, որ Աբյեյի վրա հարձակումն իրականացրել են Սուդանի զինված ուժերը՝ այն բանից հետո, երբ տեղեկատվություն է ստացվել, որ շուկան վառելիքի մատակարարման կետ է եղել կիսառազմական արագ աջակցության ուժերի համար։
Ռոյթերսը գրում է, որ Աբյեյը նավթով հարուստ տարածք է, որը համատեղ կառավարվում է Հարավային Սուդանի և Սուդանի կողմից, և երկուսն էլ հավակնություններ ունեն այդ տարածքի նկատմամբ։
Ձեր տեղեկության համար, 2023 թվականի ապրիլից Սուդանում բախում է տեղի ունենում Սուդանի զինված ուժերի և կիսառազմական արագ աջակցության ուժերի միջև։
Հարավային Սուդանը 2011 թվականին անջատվել է Սուդանից: Նրա անկախությունը ճանաչվել է ավելի քան 100 երկրների կողմից։