Հյուսիսատլանտյան դաշինքը հարգում և ճանաչում է Վրաստանի միջազգային սահմանը, որի կազմում են ինչպես Աբխազիան, այնպես էլ Հարավային Օսեթիան,- այս մասին հայտարարել էր ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ և ավիացիայի գլխավոր մարշալ Ստյուարտ Փիչը:
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահն ընդգծել է, որ սա արդեն երրորդ մշտական նստաշրջանն է, որն անցկացվում է Վրաստանում:
«Նախորդ հանդիպումներն անցկացվել են 2015-2017 թվականներին: Ամենատեսանելի ռազմական համագործակցության օրինակը Վրաստան-ՆԱՏՕ զորավարժություններն են, որին մենք վաղը կայցելենք: Սա արդեն երկրորդ հանդիպումն է, երբ Վրաստանը և ՆԱՏՕ-ն անցկացրեցին զորավարժություն, որը հավաքեց դաշինքի 21 անդամի և այլ գործընկերների: ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի այցն ընդգծում է, թե ինչ կարևորություն է դաշինքը տալիս Վրաստանի հետ համագործակցությանը և մեր ձգտմանը՝ խորանա հարաբերությունը: Պարոն նախարար, ցանկանում եմ օգտվել առիթից և ռազմական կոմիտեի անունից խորին շնորհակալություն հայտնել ձեզ, ինչպես նաև մնացած անդամներին, ձեր այսպիսի ջերմ ընդունելության համար: Դուք արժանի գործընկեր եք և առաքելություններին մասնակցելով կարևորդ ներդրողը: Մեր գործընկերությունը տևում է տարիներ: Վրաստանը ՆԱՏՕ-ի ոչ անդամ այնպիսի մեծ երկրներից է, որը մեծ ներդրում ունի առաքելություններում:
Աֆղանստանում ռազմական անձինք գիտեն, թե որքան ենք հարգում նրանց անձնուրացությունն այս ջանքերում: Այս համագործակցությամբ մենք դարձել ենք ավելի հզոր, քան մինչ այժմ էինք: Սա ամենամեծ ներդրումն է, որի համար դաշինքը շնորհակալ է»,- նշել է Ստյուարտ Փիչը:
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն կստանա տեղեկություն Վրաստանում ընթացող ռազմական բարեփոխումների և այն փորձնական տարրերի մասին, որոնք իրականացվում է էական փաթեթի շրջանակներում:
«Ինչպես նաև, փոխանցվում է տեղեկություն Վրաստանի անվտանգության վիճակի մասին, ինչպես այստեղ, այնպես էլ շրջանում: Դաշինքը հարգում և ճանաչում է Վրաստանի միջազգային սահմանը, որի կազմում են ինչպես Աբխազիան, այնպես էլ Հարավային Օսեթիան: ՆԱՏՕ-ն նաև Ռուսաստանին կոչ է անում, իր կողմից ճանաչած տարածքներից դուրս բերի ռազմական ուժերը: ՆԱՏՕ-ն ողջունում է Վրաստանի ջանքերը, խաղաղ ճանապարհով լուծի հարցերը երկու շրջաններում: Վերջին ժամանակաշրջանում արվել են կարևոր քայլեր այս տեսանկյունից»,- հայտարարել է Ստյուարտ Փիչը խոսքով ելույթ ունենալիս: