Ստրասբուրգում, վեց ամսվա ընթացքում տրամվայը տեղաշարժվելու է վրացական այբուբենով ձևավորված
Ստրասբուրգում, այսօրվանից վեց ամսվա ընթացքում տեղաշարժվելու է վրացական այբուբենով զարդարված տրամվայ:
Ժեստը նվիրված է Վրաստանին Եվրոպայի Խորհրդի նախագահությունը հանձնելու հետ:
Հատուկ տրամվայով, որի վրա պատկերված է վրացական այբուբենը և Վրաստանի նախագահության պատկերանիշը, մինչ նախագահությունը վերջնականապես ստանձնելը, Վրաստանի արտաքին գործերի նախարար, Դավիթ Զալկալիանին և Եվրախորհրդի անդամ երկրների մշտական ներկայացուցիչները ուղևորվելու են ԵԽ դատարանի շենքից:
Այնուհետև, Ստրասբուրգի հանրապետության հրապարակում տեղի կունենա Վրաստանի, որպես նախագահող երկրի դրոշի բարձրացման արարողությունը ՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարի, Ստրասբուրգի քաղաքապետարանի, ԵԽ գլխավոր քարտուղարի և Եվրոպայի խորհրդում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի մասնակցությամբ:
Արարողության ընթացքում կկտրվի խորհրդանշական ժապավենը և կկատարվի Վրաստանի պետական օրհներգը:
Եվրախորհրդի նախագահության խորհրդանշական բանալին այսօր Ֆրանսիան կհանձնի Վրաստանին: Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիին, որպես Եվրոպայի խորհրդի ապագա նախագահին, խորհրդանշական բանալին կհանձնի, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար՝ Ամելի դե Մոնշալենը:
Վրաստանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ղեկավարելու է այսօրվանից մինչև 2020 թվականի մայիսի 15-ը:
Բացի այդ, Վրաստանը մասնակցում է նաև Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության կապակցությամբ Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան շուկայում բացվել է վրացական առանձնատունը: