Ստրասբուրգի դատարանի կողմից պարտավորեցված 10 միլիոն եվրոն Ռուսաստանը Վրաստանին պետք է փոխանցի երեք ամսվա ընթացքում
Ստրասբուրգի դատարանի այսօրվա որոշման համաձայն, Վրաստանի պետությունը երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանի դաշնությունից ոչնյութական վնասի համար Ռուսաստանի դաշնությունից պետք է ստանա 10 միլիոն եվրո, որը փոխանցվելու է տուժածներին,-այս մասին արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հայտարարել է ասուլիսի ժամանակ:
Նրա պարզաբանմամբ, Ստրասբուրգի դատարանի վերին պալատը 16 ձայնով մեկի դեմ, գործով «Վրաստանը Ռուսաստանի դեմ» որոշումը կայացրել է հօգուտ Վրաստանի:
«Այս գործը ուներ երկու փուլ: Առաջինը 2014 թվականին գործը քննելուց հետո ավարտվել է Վրաստանի հաղթանակով, իսկ երկրորդ փուլը այսօրվա որոշմամբ: Տվյալ վճիռով, Վրաստանի պետությունը երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանի դաշնությունից ոչնյութական վնասի համար Ռուսաստանի դաշնությունից պետք է ստանա 10 միլիոն եվրո, որը փոխանցվելու է տուժածներին»,-հայտարարել է Ծուլուկիանին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ, Ռուսաստանը Վրաստանի 1 500 քաղաքացու ոչ նյութական վնաս հասցնելու համար փոխհատուցման տեսքով պետք է վճարի 10 միլիոն եվրո:
Հեղինակ -
Edgar Barsegyan