Սթիվեն Դաութի - Մեծ Բրիտանիան կքննարկի բոլոր տարբերակները՝ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար
Խոսելով «Վրացական երազանքի» ներկայացուցիչ Մակա Բոճորիշվիլիի հետ՝ ես այսօր ևս մեկ անգամ ընդգծեցի, որ ոստիկանության կողմից բռնությունները, անօրինական և կամայական ձերբակալություններն անընդունելի են։ Այս մասին գրում է Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին։
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան դիտարկում է բոլոր հնարավորությունները՝ պատասխանատվության ենթարկելու պատասխանատուներին։
«Վրացական երազանքի ներկայացուցիչ Մակա Բոճորիշվիլիի հետ զրույցում այսօր ևս մեկ անգամ ընդգծեցի, որ անընդունելի են ոստիկանության կողմից բռնությունները, անօրինական և կամայական ձերբակալությունները։ Մեծ Բրիտանիան դիտարկում է բոլոր հնարավորությունները՝ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար»,- գրել է Դաութին։
Սթիվեն Դաութիի գրառումը հրապարակել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։