ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն այսօր կայցելի Մոսկվա,- այս մասին գրում է «Սի Էն Էն»-ը։
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Ուիթքոֆի հետ Ռուսաստան կժամանի նաև ԱՄՆ նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները։
Ակնկալվում է, որ ԱՄՆ ներկայացուցիչները կհանդիպեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Հիշեցնենք, որ երեկ Ֆլորիդայում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ հանդիպումը արդյունավետ և օգտակար է եղել, չնայած դեռ շատ աշխատանք կա անելու։