Սթիվ Ուիթքոֆ. Իրանցի բանակցողները հայտարարել են, որ ունեն բավարար քանակությամբ հարստացված ուրան 11 ատոմային ռումբ պատրաստելու համար. Իրանին ասել ենք, որ կրկին սխալ հաշվարկներ չանեն
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունների սկսվելուն պես «լիովին հասկանալի դարձավ», որ նրանք չեն համաձայնի Վաշինգտոնի նպատակներին համապատասխանող գործարքին։
Ուիթքոֆի խոսքով՝ իրանցի բանակցողները ԱՄՆ-ին հայտնել են, որ իրենք ունեն բավարար քանակությամբ հարստացված ուրան՝ 11 ատոմային ռումբ պատրաստելու համար։
Սթիվ Ուիթքոֆը նաև հաստատել է, որ Միացյալ Նահանգները Իրանին ներկայացրել է 15 կետից բաղկացած ծրագիր՝ որպես խաղաղության համաձայնագիր։
«Վերջում Իրանին մեկ բան ասացինք՝ կրկին սխալ հաշվարկներ չանեք», – նշել է Սթիվ Ուիթքոֆը Սպիտակ տանը կայացած կաբինետի նիստի ժամանակ։