Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Մոսկվայից հետո ժամանեցին Կիև
Սպիտակ տան հատուկ դեսպանորդներ Սթիվ Վիտկոֆը և Ջարեդ Քուշները Մոսկվայից հետո ժամանել են Կիև: Սա Քուշների և Վիտկոֆի առաջին պաշտոնական այցն է Ուկրաինայի մայրաքաղաք։
Կիև գնացքով ժամանած Թրամփի դեսպաններին դիմավորել է երկրի արտաքին հետախուզության ղեկավար Ռուստեմ Ումերովը: Մինչ այդ, բանակցողները Կրեմլում հանդիպել են Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումը տևել է մոտ երեք ժամ: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սթիվ Վիտկոֆը Վլադիմիր Պուտինին փոխանցել է Դոնալդ Թրամփի բարեմաղթանքները: Նրանց խոսքով, Վիտկոֆը նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը հետաքրքիր է եղել, և որ նա այն երկար կհիշի։
Կիև գնացքով ժամանած Թրամփի ներկայացուցիչներին դիմավորել են երկրի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը և «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։