Սթիվ Ուիթքոֆ. Իսրայելցիների մեծամասնությունը ցանկանում է, որ պատանդները վերադառնան տուն, Գազայի բնակիչների մեծամասնությունը ցանկանում է, որ բանտարկյալները վերադառնան, հաղթանակ չկա առանց բոլորի տուն վերադառնալու

18:07, 02.08.2025

ԱՄՆ Մերձավոր Արևելքի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը իսրայելցի պատանդների ընտանիքներին ասել է, որ և՛ իսրայելցիները, և՛ Գազայի բնակիչները պահանջում են գերիների վերադարձը։

Սթիվ Ուիթքոֆի խոսքով՝ բանակցությունները պետք է այժմ կենտրոնանան պատերազմի ավարտի և պատանդների տուն վերադարձի վրա։

«Իսրայելցիների մեծամասնությունը պահանջում է պատանդների տուն վերադարձը։ Գազայի բնակիչների մեծամասնությունը պահանջում է գերիների վերադարձը։ Հաղթանակ չկա, եթե բոլորը տուն չվերադառնան։ Դուք բոլորդ դարձել եք իմ ընտանիքի մի մասը», – ասել է Ուիթքոֆը պատանդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ։

Տեղեկատվության համար՝ Մերձավոր Արևելքի ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հանդիպել է իսրայելցի գերիների ընտանիքների հետ Թել Ավիվում։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպումը տևել է մոտ երեք ժամ։

Նմանատիպ