Սթիվ Վիտկոֆը, Ջարեդ Քուշները և Վլադիմիր Պուտինը հանդիպել են Մոսկվայում
Սթիվ Վիտկոֆը, Ջարեդ Քուշները և Վլադիմիր Պուտինը հանդիպել են Մոսկվայում

Մոսկվայում սկսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչների՝ Սթիվ Վիտկոֆի և Ջարեդ Քուշների պաշտոնական հանդիպումը։

Նիստին Պուտինի հետ միասին մասնակցում են նաև Պուտինի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Կրեմլը հրապարակել է տեղեկատվությունը և համապատասխան լուսանկարը։

Ինչպես հայտնի է, հանդիպումից հետո Վիտկոֆը և Քուշները կմեկնեն Եվրոպա և Վոլոդիմիր Զելենսկիին կտրամադրեն Պուտինի հետ իրենց զրույցի մասին տեղեկատվություն։