Սթիվ Վիտկոֆը և Վլադիմիր Զելենսկին հանդիպում են Օսլոյում
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթանում է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հանդիպումը։ Հանդիպմանը կքննարկվի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։
Քննարկումներին կմասնակցեն նաև ընդունող երկրի՝ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբսը։ Հենց նրանց էլ Ուկրաինայի նախագահը խնդրել է կազմակերպել հանդիպումը ամերիկյան կողմի հետ։
Բացի այդ, Զելենսկին նախատեսում է խոսել Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ՝ համատեղ մշակելու ծրագիր, որը կծառայի որպես հիմք Ռուսաստանի հետ բանակցությունների համար։
Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Սթիվ Վիտկոֆը Մոսկվա կմեկնի Օսլոյից։