Սթիվ Վիտկոֆը և Ջարեդ Քուշները շրջել են Մոսկվայում՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ
Սթիվ Վիտկոֆը և Ջարեդ Քուշները շրջել են Մոսկվայում՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ

Սթիվ Վիտկոֆը և Ջարեդ Քուշները շրջել են Մոսկվայում՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչների և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից առաջ։

Սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութերը ցույց են տալիս, որ Վիտկոֆին և Քուշներին ուղեկցում է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

Ռուս առաջնորդը հանդիպումից առաջ Վիտկոֆից հարցրել է Ռուսաստանի մայրաքաղաքի մասին, որին Վիտկոֆը պատասխանել է, որ Մոսկվան հիանալի քաղաք է: Ի պատասխան՝ Պուտինը գովաբանել է Մոսկվայի պաշտոնյաներին քաղաքի զարգացման համար իրենց արածի համար։

Սթիվ Վիտկոֆը, Ջարեդ Քուշները և Վլադիմիր Պուտինը ներկայումս հանդիպում են Կրեմլում։