Սթիվ Վիտկոֆ. Ես վստահ եմ, որ Իսրայելում բոլոր պատանդները կվերադարձվեն, Համասը պետք է անվերապահորեն զինաթափվի
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն հայտարարել է, որ վստահ է՝ յուրաքանչյուր իսրայելցի պատանդի մարմինը կվերադարձվի Իսրայել, և միաժամանակ ընդգծել է «Համաս»-ի լիարժեք զինաթափման անհրաժեշտությունը։
«Մենք կշարունակենք մարմինների վերադարձի գործընթացը այնքան ժամանակ, քանի դեռ բոլորը չեն վերադարձել տուն։ Վստահ եմ, որ բոլորը կվերադառնան», – հայտարարել է Ուիթքոֆը Վաշինգտոնում, ԱՄՆ Հոլոքոստի հիշատակի թանգարանում անցկացված միջոցառման ժամանակ։
Նա նաև նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարևոր դերը անցյալ շաբաթ հրադադարի հաստատման գործում, որի շնորհիվ ազատ արձակվեցին բոլոր կենդանի պատանդները։
«Նախագահ Թրամփը հասկանում է այն, ինչ շատ առաջնորդներ մոռանում են՝ որ բարոյական հստակությունը առանց ուժի ոչինչ չի նշանակում, և հենց հավատքի ու իշխանության այդ համադրությունն է փրկել կյանքեր», – նշել է Ուիթքոֆը։