Սթիվ Վիտկոֆ. Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղղությամբ նշանակալի առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ լրացուցիչ եռակողմ բանակցությունների պլանավորման հարցում
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը իր փեսա Ջարեդ Քուշների հետ Մոսկվա և Կիև կատարած այցերից հետո հայտարարեց, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում զգալի առաջընթաց կա։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ ամերիկացի բանակցողները այցելել են Մոսկվա և Կիև՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համար հետագա երկխոսությունը խթանելու համար», – գրել է Վիտկոֆը «X» սոցիալական ցանցում։
«Զգալի առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ լրացուցիչ եռակողմ բանակցությունների պլանավորման ուղղությամբ», – ասել է Վիտկոֆը։
Նա նաև ասել է, որ Թրամփը ջանք չի խնայում «կայուն և երկարատև խաղաղության» հասնելուն նպաստելու համար։
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը հաստատել է, որ իրեն և Քուշներին միացել են Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի, ԱՄՆ Պետդեպարտամենտի և Ֆինանսների նախարարության պաշտոնյաներ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումներում։
Վիտկոֆի խոսքով՝ Կիևում գտնվող ԱՄՆ պատվիրակությանը միացել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների ազգային անվտանգության խորհրդականները՝ «հաջորդ քայլերի շուրջ համաձայնության գալու» համար։