Ստեփանծմինդա-Լարս հատվածում երթևեկությունը վերականգնվել է

10:48, 01.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է,– այս մասին տեղեկացնում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

«Միջազգային նշանակության Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ճանապարհի կիլոմետր 124-139 (Ստեփանծմինդա-Լարս) հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է։ Ճանապարհի 135-րդ կիլոմետրում (Դևդորակի-Ամալի կիրճ) ավտոտրանսպորտի երթևեկությունը կիրականացվի անընդհատ անցման ռեժիմով», – ասվում է դեպարտամենտի հաղորդագրությունում։

Ազդանշանային համակարգի ակտիվացման պատճառով Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել էր երեկ։

Նմանատիպ