Ստամբուլում ուկրաինական ցորենի արտահանման հետ կապված ճգնաժամի շուրջ քառակողմ հանդիպում է ընթանում
Ստամբուլում ուկրաինական ցորենի արտահանման հետ կապված ճգնաժամի շուրջ քառակողմ հանդիպում է ընթանում, որին մասնակցում են Ուկրաինայի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի և Թուրքիայի պաշտոնյաները։
Ուկրաինան աշխարհում ամենախոշոր հացահատիկ արտահանողն է, իսկ երկիր Ռուսաստանի ներխուժումից հետո հացահատիկի գները կտրուկ բարձրացել են։
Մինչ այդ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել էր, որ Ռուսաստանի հետ բանակցություններին «երկու քայլ է մնացել»։ Պաշտոնական Կիևը ցանկանում է լուծել ուկրաինական հացահատիկի ապաշրջափակման հարցը ՄԱԿ-ի հովանու ներքո։
Ստամբուլում կողմերի միջև բանակցություններին նախորդել է նախագահ Էրդողանի հեռախոսազրույցը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Սև ծովի նավահանգիստների ապաշրջափակման հարցը։