Ստամբուլում բնակելի շենքի երեք հարկ է փլուզվել․ տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ տուժել է երեք մարդ, ևս մի քանիսը, հնարավոր է, գտնվում են փլատակների տակ

11:27, 08.10.2026
Ստամբուլում բնակելի շենք է փլուզվել, տուժել է երեք մարդ․ այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները։
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ տեղական ժամանակով մոտավորապես 05:40-ին։
Շենքի առաջին երեք հարկերը փլուզվել են դեռևս անհայտ պատճառով։
Տեղում աշխատում են հրշեջները, ոստիկանության և շտապօգնության խմբերը։
Փրկարարական աշխատանքներում ներգրավված է 56 մեքենա և 175 հրշեջ։
Տեղական իշխանությունների տեղեկացմամբ՝ փլատակների տակ, հնարավոր է, դեռևս մի քանի մարդ գտնվի։
Դեպքի պատճառն այս պահին անհայտ է։ Իշխանությունները հետաքննություն են սկսել։ Անվտանգության նկատառումներով շենքին հարակից փողոցները ժամանակավորապես փակվել են։

Նմանատիպ