Ստամբուլում ահաբեկչության մեղադրանքով ձերբակալվել է 82 մարդ
Ստամբուլում ահաբեկչության մեղադրանքով ձերբակալվել է 82 մարդ

Ստամբուլում ահաբեկչության մեղադրանքով ձերբակալվել է 82 մարդ: Թուրքական մամուլի լրատվությամբ, հակաահաբեկչական հատուկ գործողության շրջանակներում ձերբակալվածների միջև 77 արտասահմանցի են: Ձերբակալվածները մեղադրվում են «Իսլամական պետություն» խմբավորմանը աջակցելու մեջ:

Հատուկ գործողությունը միաժամանակ իրականացվել է Ստամբուլի 16 թաղամասում: Ձերբակալվել են՝ պակիստանցիներ, աֆղաններ, հյուսիսային աֆրիկայի երկրների քաղաքացիներ, ինչպես նաև չեչեններ, որոնց քաղաքացիությունը առայժմ հայտնի չէ:

Մամուլի տեղեկությամբ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնք ապացուցում են նրանց կապը «Իսլամական պետության» հետ: Sabah գործակալության փոխանցմամբ, նրանք ահաբեկչություններ էին ծրագրում Ստամբուլի տարբեր մասերում: